13 01 2023

Նիկոլը ոչնչացնում է Հայաստանը․ Լիլիթ Գալստյան

Նիկոլը ոչնչացնում է Հայաստանը․ Լիլիթ Գալստյան

Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

նիկոլը ոչնչացնում է Հայաստանը․ նա դա անում է անթաքույց, ինքնախոստովանական ցուցմունք տալով, թքած ունենալով օրենքի, բարոյականության և Սահմանադրության վրա։
նա Հայաստանը ոչնչացնում է արդեն չորս տարի՝ համախոհաբար իր թիմի, իր ընտրողների և լռողների հետ։
Նա ոչնչացնում է մեր հազարամյակների ազգային նպատակները և անգամ փորձում է ջախջախել երազելու հնարավորությունը։
Ազգային նպատակները ջախջախելուն զուգահեռ, վստահաբար, նրա տերերը խորհուրդ են տվել ջախջախել նաև այդ երազանքներին տեր կանգնած, տեր կանգնող և այդ երազանքները բանաձևող ազգային ուժերին։
Դաշնակցության նկատմամբ վայնասունն ու հարձակումը հենց այս տրամաբանության մեջ է։ Սա այնքան հստակ է՝ թե՜ քաղաքական , թե՝ հոգեբանական իմաստով։ Մենք նրան հիշեցնում ենք իր ինչ և ով լինելը։ Սա դառնորեն ցավոտ է․․․
Իսկ պատմությունն ամեն բան արձանագրում է՝ անողոքաբար․ լցրու բանտերը դաշնակցականներով, բայց մեր ուղին պայքարն է, և ինչպես Սարոյանն էր 1936-ին ասում <<Դաշնակցականները կռվեցան պետականության համար, դա իրենց դիտած միակ ուղին էր պահպանելու համար կեանքը, արժանապատւութիւնը եւ ցեղը>>։
Այնպես է ստացվել, որ հարյուր տարի անց պատմությունը կրկնվում է, և մենք պայքարելու ենք պետականության, արժանապատվության և ցեղի համար։
Մեր թշնամին նույնն է, նույնն է մեր իղձը, նույնն է մեր կամքը․․․
Մնացյալը՝ պատմության աղբանոց․․․

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ