26 01 2023

Շիրակի մարզպետի պաշտոնում կնշանակվի Մուշեղ Մուրադյանը

Շիրակի մարզպետի պաշտոնում կնշանակվի Մուշեղ Մուրադյանը

Կառավարությունն այսօր չզեկուցվող նախագծով պաշտոնից կազատի ՀՀ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանին և զեկուցվող նախագծով նույն մարզում մարզպետ կնշանակի Մուշեղ Մուրադյանին:

Կառավարության որոշման նախագծում ասվում է. Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Նազելի Բաղդասարյանին ազատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի պաշտոնից»:

Զեկուցվող նախագծով, Սահմանադրության նույն հոդվածի համաձայն ՀՀ Շիրակի մարզպետ կնշանակվի ներկայում փոխմարզպետ աշխատող Մուշեղ Մուրադյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ