26 01 2023

Երեք զինծառայողների վիճակը գնահատվում է բավարար. Անահիտ Ավանեսյան



Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած երեք զինծառայողի վիճակն էլ բավարար է: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Դեռ ստանալու են անհրաժեշտ օգնությունը, հույս ունենք՝ բոլորն առողջացած տուն կգնան», - նշեց նա։

Ավանեսյանը նշեց, որ այսօր կտեսակցի վիրավոր զինծառայողներին։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ