19 02 2023

Ալիևը Ղալաթ է անում

Ալիևը Ղալաթ է անում

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

Ըստ Ալիևի` 2021թ.-ին վերընտրելով Նիկոլին, հայ ժողովուրդն ընդունել է 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրած կապիտուլյացիոն ակտը: Ալիևը ղալաթ է անում, երբ հայ ժողովրդի խաբված ու մոլորված հատվածին անվանում է կապիտուլյանտ:

Իսկ խաբվածները, մոլորվածներն ու հատկապես մեծամասնություն կազմող անտարբերները պետք է վերջապես գիտակցեն տեղի ունեցած աղետը և այլևս նման անպատասխանատու կերպով չմոտենան իշխանություն ձևավորելու հարցին:

Չէր կարելի թույլ տալ բանը հասներ այնտեղ, որ թշնամի երկրի ղեկավարը, մի խումբ դավադիր կապիտուլյանտների պատճառով, մի ամբողջ ժողովրդի անվանի կապիտուլյացված: Ընդամենը պետք էր 2021թ-ին ժողովուրդն ուղղեր 2018թ. ամբոխի գործած սխալը: Յուրաքանչյուր հայ` սխալներն ուղղելու իր վճռական քայլը պետք է անի` ընդդիմությունից սկսած:

Հ.Գ.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ գրված չէ, որ իշխանությունը պատկանում է թուրքերին: ՀՀ Սահամանադրության համաձայն` իշխանությունը պատկանում է ժողովրդին և այն պետք է վերադարձնել իր օրինական տիրոջը: Սա է Հայաստանի Հանրապետություն ունենալու միակ եղանակը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ