04 03 2023

Թափառող շների հարձակման զոհ է դարձել բաց երկնքի տակ գիշերող անչափահաս երեխաներից մեկը, որին հիմա տեղափոխում ենք հիվանդանոց․ պատգամավոր

Թափառող շների հարձակման զոհ է դարձել բաց երկնքի տակ գիշերող անչափահաս երեխաներից մեկը, որին հիմա տեղափոխում ենք հիվանդանոց․ պատգամավոր

Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Այսօր դարձյալ այցելել էի ՊՆ նախկին շենքի բնակիչներին:
Կրկին ստիպված եմ ահազանգել, որ այս հարցում ներկա պաշտոնյաների ցուցաբերած անպատասխանատու վերաբեումունքի հետևանքով իրավիճակն ավելի է սրվել:
ՀՀ տասնյակ քաղաքացիներ` այդ թվում նաև կանայք և անչափահաս երեխաներ, շուրջ երկու շաբաթ գիշերում են բաց երկնքի տակ, որի հետևանքով ծանր վնաս է պատճառվել նրանց առողջությանը:
Իսկ այսօր թափառող շների հարձակման զոհ է դարձել բաց երկնքի տակ գիշերող անչափահաս երեխաներից մեկը, որին հիմա տեղափոխում ենք հիվանդանոց:
Կոչ եմ անում պատկան մարմիններին անհապաղ զբաղվել այս խնդրով և լուծել այն, այլապես օրեցօր բարդացող իրավիճակի բոլոր հետևանքները կրելու են իրենք:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ