20 03 2023

Շնորհակալություն Արծվիկ Մինասյանին՝ մեր ներկայացրած միջնորդությունը լավագույնը ներկայացնելու համար․ Արսեն Բաբայան

Շնորհակալություն Արծվիկ Մինասյանին՝ մեր ներկայացրած միջնորդությունը լավագույնը ներկայացնելու համար․ Արսեն Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հատուկ շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին՝ մեր կողմից ներկայացված միջնորդությունը ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում լավագույնը ներկայացնելու համար:

Մենք ըմբռնումով ենք մոտենում հանձնաժողովի ՔՊ-ական պատգամավորների քվեարկությանը, այլ բան չէինք էլ սպասում:

Լրացուցիչ անգամ համոզվեցինք, որ իշխանության կողմից բարձրակոչ հայտարարությունները արդարության և արդարադատության մասին՝ որևէ աղերս չունեն իրականության հետ:

Տեղեկացնեմ, որ անկախ հանձնաժողովի քվեարկության արդյունքներից մեր միջնորդությունը քննարկվելու է նաև խորհրդարանի լիագումար նիստում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ