24 03 2023

Ադրբեջանում պահվում է 33 հայ ռազմագերի․ ԱԳ նախարար



«Ադբեջանի հետ բանակցություններ տարվո՞ւմ են գերիների հարցով , ունե՞ք արդյոք տվյալ, թե  որքան գերիներ կան Ադրբեջանում «,-այս հարցով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին դիմեց «Հայասատան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Ի պատասխան՝ Միրզոյանն ասաց․  «  Հայ գերիների վերադարձի հարցը ՀՀ-ի համար ամենակարեւոր խնդիրներից մեկն է.  պաշտոնական տվյալներով ՝ Ադրբեջանում գերության մեջ մնում է Հայաստանի 33 քաղաքացի, սակայն, կան բազմաթիվ տվյալներ, այդ թվում ՝ տեսանյութեր և լուսանկարներ, որոնք վկայում են, որ դրանք իրականում ավելի շատ են: Սակայն Ադրբեջանը հերքում է այդ փաստը»,-ասաց Միրզոյանը։

Նա վստահեցրեց, որ վերադարձի հարցը բարձրացվում է բոլոր միջազգային հարթակներում կամ երրորդ երկրների ներկայացուցիչների հետ հանդիպումներում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ