27 03 2023

Հայտնի են Սիսիան և Անի համայնքների արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները․ ԿԸՀ

Հայտնի են Սիսիան և Անի համայնքների արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները․ ԿԸՀ

Թիվ 33 և 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն ամփոփել են մարտի 26-ին Շիրակի մարզի Անի և Սյունիքի մարզի Սիսիան համայնքներում կայացած ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները։ Այս մասին հայտնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը։

61 ընտրատեղամասերից ստացված պատկերը հետևյալն է․

Շիրակի մարզի Անի համայնք

«Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինք- 3 134 քվե

Հայկական երազանք» կուսակցություն- 795 քվե

«Իմ հզոր համայնք» կուսակցություն-744 քվե

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-5180 քվե

Սյունիքի մարզի Սիսիան համայնք

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն-1443 քվե

Հայաստանի հանրապետական կուսակցություն-2553 քվե

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-7325 քվե

Սիսիան համայնքում ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների 49.63%-ը կամ 22880 քաղաքացիներից 11356-ը։ Անի համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 62.01%-ը կամ 15918 անձանցից 9870-ը։ Երկու համայնքներում քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների 54.71%-ը կամ 21226 անձ։

Հիշեցենենք, որ օրվա ընթացքում ահազանգ է եղել մի շարք ընտրախախտումների մասին, այդ թվում՝ ՔՊ-ի կողմից ընտրակաշառքի բաժանման։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ