27 03 2023

Պատերազմը տարածաշրջանում մի որոշ ժամանակով հետաձգվում է․ Գրիգոր Բալասանյան



Աշխարհում տեղի են ունենում վերափոխումներ, վերադասավորումներ․ ի՞նչ ուղղությամբ է աշխարհը գնում․  ի պատասխան միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը, Yerevan.Today-ի հետ զույցում, ասում է, որ աշխարհը գնում է բազմաբևեռ աշխահակարգի ստեղծման։

«Մերձավոր Արևելքի երեկվա թշնամիներն անգամ քայլեր են ձեռնարկում մերձենալու, օրինակ՝ տրվեց Իրան- Սաուդյան Արաբիա կարգավորման գործընթացը, որն արվեց Չինաստանի միջնորդությամբ։ Այստեղ Չինաստանը մեսիջ հղեց Արևմուտքին՝ եթե դուք տարածաշրջանի հակասությունն օգտագործում ենք ձեր աշխարհաքաղաքական շահերը սպասարկելու համար, ապա  ես իմ  հեղինակությունն օգտագործում եմ՝ տարածաշրջանը հանդարտեցնելու, երկարարտև խաղաղություն հաստատելու և այդ ճանապարհով իմ աշխարհաքաղաքական շահերը սպասարկելու համար։ Սա հստակ մեսիջ է, որ աշխարհն այլևս մեկ կենտրոնից չի կառավարվելու»,-նշում է մեր զրուցակիցը։

Միջազգայնագետի խոսքով ՝ Հարավարևելյան Ասիայում կարող է շատ մեծ կոալիցիա ձևավորվել Միացյալ Նահանգների դեմ ։

Մեր այն դիտակմանը, որ Չինաստանի վերընտրված նախագահն առաջինն այցելեց ՌԴ, ուստի՝ ռուս-չինական դաշինքով անհանգստացած է ԱՄՆ-ն, Գրիգոր Բալասանյանն ասաց, որ Չինաստան-Ռուսատան հակասությունների վրա է միշտ հիմնվել Միացյալ նահանգները  և իր քաղաքակնությունը կառուցել։ « Գլխավոր խնդիրը կայանում է նրանում, որ Միացյալ նահանգները կարծես թե չի ցանկանում  համակերպվել այն մտքի հետ, որ այլևս ինքն աշխարհում միահեծան տիրակալ  չէ, միաբևեռ աշխարհ այլևս գոյություն չունի  և Միացյալ նահանգները շատ լավ սա պետք է հասկանա և ընմբռնի ստեղծված իրավիճակը․․․  Եթե գերտերությունները գտնեն ընդհանուր լեզու և ձևավորվի մեծ հակաամերիկյան դաշինք Միացյալ նահանգների համար շատ դժվար է լինելու ոչ միայն պահել ներկա դիրքերը, այլև, առհասարակ, դժվար է լինելու մրցակցել այդ հակաամերիկյան դաշինքի հետ, որովհետև այս պահին Միացյալ նահանգները տնտեսական, ռազմական և ռազմաքաղաքական առումով  արդեն չունի այն հզորությունը , որ կարողանա միայնակ դիմագրավել  նոր ձևավորվող հակաամերիկյան դաշինքին»,-ասում է միջազգայնագետը։

Թե աշխարհում տեղի ունեցող գործընթացները, նաև՝ ակնթարթային զարգացումներն ինչպես կարող են ազդելու Հայաստանի վրա․ Գրիգոր Բալասանյանն ասում է․«Ամեն օր ու ժամ տարածաշրջանում փոփոխություններ են տեղի ունենում  և, կարծես թե, մի անտեսանելի ձեռք  հերթով սկսում է շարքից հանել, խաղից դուրս թողնել Հայաստանի թշնամիներին․  44-օրյա պատերազմի ժամանակ մեր դեմ կռված 4 եկրներից 3-ն այսօր լրջագույն տնտեսական  պրոբլեմներ ունեն, Թուրքիան, օրինակ, այնպիսի վիճակում է, որ Էրդողանը հայտարարում է՝ Թուրքիան չի մասնակցելու որևէ ռազմական կոնֆլիկտի՝ որևիցե մեկի կողմից, այդ թվում՝ Ուկրաինայում, բայց սա նաև հստակ մեսիջ է Ադրբեջանին։ Իսրայելն այսօր կանգնած է քաղաքացիական պատերազմի շեմին և սա շատ լավ է, որովհետև Իսրայելը պետք է հասկանա, որ  չի կարելի մտնել պատերազմի մեջ մի պետության դեմ , որը Իսրայելի դեմ թշնամական քաղաքականություն չունի։ Պակիստանը վերջին երկրաշարժից հետո շատ դժվար է սկսում ուշքի գալ, սա նշանակում է մի բան՝ պատերազմը տարածաշրջանում մի որոշ ժամանակով հետաձգվում է և եթե Հայսստանն այս ամենը կարողանա օգտագործել՝ միայնակ մնացած Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու և բանակցային գործընթացում ավելի կոշտացնելու իր դիրքորոշումը միայն դրական կարող է լինել մեր պետության համար»։

Նրա խոսքով՝ Ադրբեջան-Հայաստան – Միցայլ նահանգներ հարաբերություններում բալանսը կարծես խախտվում է՝ հօգուտ Ադրբեջանի․ «Միացյալ նահանգներն այսօր սկսում է ընդգծված ադրբեջանամետ քաղաքականություն վարել, մեր համար արդեն խնդիր է առաջանում, որովհետև մենք պետք է սկսենք հասկանալ, որ արդյո՞ք, այս պահից սկսած, Միացյալ նահանգները կարող է ազնիվ չեզոքի կարգավիճակով միջնորդ հանդես գալ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում»։

Իրանի դեմ հնարավոր պատերազմի մասին խոսելով միջազգայնագետն ասաց, որ ԱՄՆ-ը  հերթով կորցնում է  Մերձավորարևելյան  իր դաշնակիցներին  և նման պայմաններում ԱՄՆ-ը հեռավորության վրա չի կարողանա պատերազմել Իրանի դեմ։ «Այս պահին Իրանի հետ ռազմական գործողությունները որոշ ժամանակով հետաձգվում են, սա հնարավորություն է տրվում պատրաստվել, բայց ոչ՝ խաղաղության, զարմանում եմ, որ խաղաղության ենք պատրաստվում, եթե թշնամիդ գիտի, որ պատրաստ ես պատերազմի, ինքնաբերաբար խնդրելու է խաղաղություն»,-ասում է մեր զրուցակիցը։

«Տեղեկություն է տարածվում իրանական տելեգրամյան ալիքներով, որ շուրջ 300 տանկ է ուղարկվում Նախիջևանի և Իրանի սահման․  սա նշանակում է, որ Նախիջևանն է լինելու հնարավոր ռազմական գործողությունների թատերաբեմը, իսկ մեր համար վտանգ է, որովհետև Նախիջևանը Երևանից գտնվում է 50 կմ հեռավորության վրա ուղիղ գծով, թեև իրավիճակը կարող է այնպես փոխվել, որ մենք պատրաստ լինենք իրավիճակից օգտվել,  որոշակի տարածքների  հարց բարձրանա․․․Եթե Ադրբեջանը գնաց այդ ավանտյուրայի և սկսեց ցամաքային պատերազմ Իրանի դեմ, Հայաստանի համար շանս է ստեղծվում հետ բերել 44-օրյա պատեազմում կորցրած տարածքների մի մասը»,-նշեց միջազգայնագետը։

Անդրադառնալով Հայաստանի սահմանին տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությանը ասաց․ «Հրապարակում են տեղեկանք, որը պարզվում է մենք իրավունք չունենք ծանոթանալու․ Էդ մարդիկ եկել են ոչ մի բան չեն անում, օկուպացված տարածքներում ադրբեջանցիները շարունակում են մնալ․ որևիցե զոհի մարմին այդ դիտորդական առաքելութան ջանքերով դուրս չի բերվել։ Վնասից բացի իրենց առաքելության օգուտը դեռ չենք տեսել»։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ