09 05 2023

Փաստը, որ բանակցությունները ընթանում են այդ ինտենսիվության, արդեն լավ նշան է. ԱԳ փոխնախարար



Դուք արդեն ծանոթացել եք պաշտոնական հայտարարություններին թե ԱՄՆ-ի, թե մասնակից երկրների կողմից, տեսաք, որ բոլոր ջանքերն էին գործադրվել բոլոր կողմերից հնարավորինս առաջ մղել խաղաղության օրակարգը: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը:

ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով «Նեմեսիս» գործողություններին նվիրված հուշարձանի ապամոնտաժման վերաբերյալ Թուրքիայի ներկայացրած պահանջին ասաց.

«Ներքաղաքական առումով առավել բարդ շրջան է այդ երկրում։ Պետք է նաև մասամբ այդ տեսանկյունից նայենք», - ասաց փոխնախարարը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ