29 05 2023

Ո՞նց կարող է հայրենի հողն ու 120 հազար հայազգի բնակչությունը լինել արյունարբու ոխերիմ թշնամու կառավարման տակ․ Կարեն Ճշմարիտյան

Ո՞նց կարող է հայրենի հողն ու 120 հազար հայազգի բնակչությունը լինել արյունարբու ոխերիմ թշնամու կառավարման տակ․ Կարեն Ճշմարիտյան

Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Արցախն Ադրբեջանու՞մ…
Իջեք գետնին…
Ո՞նց կարող է հայրենի հողն ու 120 հազար հայազգի բնակչությունը լինել արյունարբու ոխերիմ թշնամու կառավարման տակ։
Ո՞նց…
Ո՞նց կարող են արցախաբնակներն այդտեղ ունենալ տարրական մարդկային իրավունքներ, կամ անվտանգություն։
Հայերի համար ի՞նչ անվտանգություն Ադրբեջանում, ի՞նչ երաշխիք, ու՞մ երաշխիքով։ Ադրբեջանը Ռուսաստա՞ն է, թե Ֆրանսիա, Ամերիկա, կամ Վրաստան…
Ադրբեջանում հայերի իրավունքնե՞ր…
Ադրբեջանում հենց իրենք՝ ադրբեջանցիները չունեն իրավունքներ, ինչ մնաց արցախաբնակ հայերը։ Այդ ովքե՞ր են հավատում ալիևյան այդ լկտի խաբեությանն ու անհեթեթությանը։
Տեսե՞լ են, լսե՞լ են, գիտե՞ն պաշտոնական ու պետական մակարդակով ինչ կարգի համակարգված ու կազմակերպված խորը հայատյացություն է սերմանվում այդ երկրում։
Կամ՝ Ադրբեջանի տարածքում «միջազգային երաշխի՞ք։ Այդ ո՞ր երկրներն են, որ կարող են ապահովել «միջազգային երաշխիքներ» Ադրբեջանի ներսում՝ «ցեղասպանություն» բրենդը կրող Թուրքիա՞ն։
Արդյո՞ք դեռևս կան միամիտներ, ովքեր հույս ունեն, որ «միջազգային երաշխիք» տվողները մտնելու են Ադրբեջանի տարածք, և պաշտպանեն արցախաբնակների իրավունքները:
Եվ վերջապես, այդ ովքե՞ր չեն հասկանում, որ Արցախում բնակվողները Ադրբեջանի կազմում ուղղակի կմնան մեն-մենակ՝ ցեղասպանության վտանգի առջև։ Պատճառն էլ ակնհայտ է.
առաջին՝
ինչ որոշում էլ լինի, միևնույն է՝ նրանց ճնշող մեծամասնությունը երբեք չի լքի Արցախը՝ հայրենի հողը։ Երբե’ք…
երկրորդ՝
Արցախցիների այդ նույն ճնշող մեծամասնությունը երբեք չի վերցնի Ադրբեջանի անձնագիր, և չի ենթարկվի։ Երբե’ք…
Պարզապես չեն ենթարկվելու «մեծերի» գծած այլ երկրների օրինակով կազմած ստանդարտ ծրագրին, և վերջ։
Ի՞նչ են անելու Մոսկվան, Վաշինգտոնն ու Բրյուսելը։
«Մոսկվան» չգիտի՞, թե՞ չի հասկանում այս պարզ իրողությունը, թե՞ «Վաշինգտոնն» ու «Բրյուսելը» չեն հասկանում։ Չեն տեսնու՞մ, չեն ընկալու՞մ, որ երեք միջնորդներով միասին ոչինչ չեն շահելու՝ բացարձակապես ոչինչ։
Չգիտե՞ն, որ իրենց ՆԱՏՕ-ներով ու ՀԱՊԿ-երով, բոլորով համատեղ, Չինաստանը, Հնդկաստանն ու Իրանն էլ իրենց հետ միասին՝ Ադրբեջանի ներսում չեն կարող արցախաբնակ ոչ մի քաղաքացու նույնիսկ գոյության որևէ երաշխիք ապահովել՝ ո’չ մի…
Այնքան է աշխարհը մոդելներով կառավարվում, որ բոլորին թվացել է, թե կարող են այնտեղ էլ մոդելավորել։ Չի ստացվի…
Համենայն դեպս՝ ստանդարտ, այլ երկրներում փորձարկված որևէ «մոդել» Արցախում չի աշխատում, և երբեք չի աշխատել։ Հակառակ դեպքում՝ այնտեղ վաղուց ոչ մի բնակիչ չէր լինի։
ՀԳ
Գուցե կան նաև անտեսանելի գործընթացներ, որոնց մասին դեռևս տեղեկություն չկա, որովհետև անհավատալի է, որ այսրոպեական թվացյալ շահը կարող է խաթարել ու մթագնել նույնիսկ այն որոշում կայացնող աշխարհակալների գիտակցությունը, ովքեր հայերի հանդեպ վրեժ ու գենետիկ թշնամանք չունեն, և երբեք չեն ունեցել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ