Աննա Կոստանյանը գրում է․
«Ըստ Փաշինյանի այսօրվա կառավարության նիստի հայտարարության՝ Ադրբեջանից ստացել են խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ մեկնաբանություններ։
Խոսքում հերթական անգամ ալիևյան ձևակերպումով շեշտեց «Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներ» արտահայտությունը, «հումանիտար բանակցություններում և քննարկումներում» բեռը թողեց Արցախի իշխանության վրա, բառացիորեն ասելով՝ գնացեք ու լեզու գտեք Բաքվի բռնապետի հետ։
Հայաստանի և Ադրբեջանի սահմանային լարվածությունը երկուստեք (ալիև-փաշինյան) խորացնելու, վերածելու են մասշտաբային պատերազմի, հետո կասի՝ դե դիմադրելու ուժ չունենք, ստիպված պետք է ստորագրեմ Ալիևի պարտադրանքը, այսինքն՝ ամբողջական ու անվերապահ կապիտուլյացիա․․․․
«Խաղաղության» փաստաթղթի վերաբերյալ «մեկնաբանություններ» անելը մտավ գրեթե վերջին փուլ․․․»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը