16 10 2023

Դուք ո՞վ եք, որ Արցախում տեղի ունեցած կամ չունեցած որևէ հանգամանքով քրեական վարույթ նախաձեռնեք. փաստաբան

Դուք ո՞վ եք, որ Արցախում տեղի ունեցած կամ չունեցած որևէ հանգամանքով քրեական վարույթ նախաձեռնեք. փաստաբան

Հայտնի փաստաբան Երվանդ Վարոսյանն արձագանքել է Սամվել Բաբայանի հայտարարությունների հիման վրա դատախազության կողմից քրեական գործ հարուցելուն.

«Հիմա եթե ամիսը մեկ հռչակում եք Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս, ու ասում եք, որ 1991 թվականից է այդպես, Արցախի Հանրապետությունն էլ երբեք չեք ճանաչել, ապա կներեք արտահայտությանս, բայց դուք ո՞վ եք, որ Արցախում տեղի ունեցած կամ չունեցած որևէ հանգամանքով քրեական վարույթ նախաձեռնեք։ Կամ ձեր տրամաբանությամբ ինչո՞ւ մի վարույթ էլ լիբանանաիսրայելական սահմանին տեղի ունեցող դեպքերով չեք նախաձեռնում»,-գրել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ