27 11 2023

Կտրուկ անկում․ «Հայաստան» Համահայկական հիմնադրամին հանգանակությունները՝ 2018-2023թթ․․ ինֆոգրաֆիկա

Կտրուկ անկում․ «Հայաստան» Համահայկական հիմնադրամին հանգանակությունները՝ 2018-2023թթ․․ ինֆոգրաֆիկա

2023 Նոյեմբերի 23-ին «Քեզ համար, Հայաստան» խորագրի ներքո տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 26-րդ հեռուստամարաթոնը, որի ընթացքում այս պահի դրությամբ հավաքագրվել է շուրջ 8,4 միլիոն ԱՄՆ դոլար և նվիրատվության խոստում:

Նշենք, որ նախորդ տարի հավաքագրվել էր 11 միլիոն ԱՄՆ դոլարից ավելի: Ստորև մենք ներկայացնում ենք հիմնադրամի հավաքագրումները վերջին վեց տարիների ընթացքում: Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը իշխանափոխությունից հետո հայտարարել էր, որ այսուհետ սա լինելու է համահայկական բյուջե և ստեղծվել են համախմբման համար հիանալի հնարավորություններ:

Այսպես, 2018-ին հանգանակավել է 14 միլիոն ԱՄՆ դոլարից ավել գումար, 2019-ին 11 միլիոն ԱՄՆ դոլար, 2020-ին այդ թիվը կազմել է 22 միլիոն դոլար, իսկ 2021-ին գրեթե կրկնակի քիչ է հավաքվել՝ մոտ 12 միլինո ԱՄՆ դոլար:

Հիշեցնենք, որ 44 օրյա պատերազմի օրերին հիմնադրամին հանգանակված գումարներից մոտ 107 մլն դոլար փոխանցվեց ՀՀ պետական բյուջե, ինչը բազմաթիվ հարցեր առաջացրեց: Մինչև հիմա էլ չի տրվել կոնկրետ բացատրություն, թե ինչի վրա են ծախսվել այդ գումարները:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ