20 12 2023

Ձեր ծափահարություններով , փաստորեն համաձայն եք Արցախն ուրացած, գիտությունը քայքայող արարածի հետ․ Ավետիք Իշխանյան

Ձեր ծափահարություններով , փաստորեն համաձայն եք Արցախն ուրացած, գիտությունը քայքայող արարածի հետ․ Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Այսօր հանդիսավոր նիստում նշվել է ՀՀ Գիտությունների Ակադեմիայի հիմնադրման 80 ամյակը։Հանդիսավոր նիստում,ելույթ է ունեցել, դրանով իր խոսելու հերթական մարմաջն է հագեցրել Արցախն ուրացած, այն թշնամուն նվիրած, արցախցիներին տեղահանած, վարչապետ կոչեցյալը։Պարզ է, նա լինելով կիսագրագետ, խոսել է գիտության կարևորության մասին, լինելով փողասեր՝ խոսել է , այպես կոչված ակադեմիական քաղաքի մասին, նպատակ ունենալով Ակադեմիայի հոյակապ շենքը վաճառել և շահույթ ստանալ։Ինձ այլ հարց է հետաքրքրում։ Արդյոք, դահլիճում ներկա եղե՞լ են պատվախնդիր գիտնականներ, որ վարչապետ կոչեցյալի հայտվելուն պես, ցուցադրական լքեին դահլիճը։ Ըստ լուրերի՝ ոչ։Ավելին, նրանք բոլորն անցել են նվաստացուցիչ ստուգումներով, քանի որ ժամանելու էր վարչապետ կոչեցյալը։Հավանաբար, բոլորը նաև հպատակի պես ծափահարել են վարչապետ կոչեցյալի ակադեմիական քաղաքի մասին հիշատակման մասին բարբաջանքը լսելիս։ Ակադեմիայի, Համալսարանի, Պոլիտեխնիկի, Բժշկականի շենքերը միայն ճարտարապետություն չեն, դրանք առաջին հերթին ազգային գիտության և կրթության ավանդույթ են, ազգային հիշողություն։ Այդ ամենը չի հասկանում վարչապետ կոչեցյալը, նրա աչքին միայն փողն է փայլում, այն լինի Ակադեմիայի շենքի, թե Արցախի վաճառքից գոյացած։Լավ, իսկ դու՞ք,տիկնայք և պարոնայք գիտնականներ ,ձեր ծափահարություններով , փաստորեն համաձայն եք Արցախն ուրացած, գիտությունը քայքայող արարածի հետ։
ՀՀ Գիտությունների Ակադեմիայի հիմնադրման 80 ամյակի առթիվ շնորհավորում եմ միայն այն գիտնականներին, ովքեր բոյկոտել են նիստը կամ հեռացել են դահլիճից․․․ իհարկե, եթե այդպիսի գիտնականներ կան․․․

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ