Անկախության հռչակագրին և Սահմանադրությունից Հռչակագրի հղումը հանելուն վճռական «ոչ» ասելուն նվիրված համաժողովում ԼՂ ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը իր ելույթում նշեց․
«Անկախ Լեռնյաին Ղարաբաղի Հանրապետություն հռչակելով՝ հաջողվեց վերջ տալ, գուցե ժամանակավոր, Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային պահանջներ ունենալու մեղադրանքներից։ Այս դրվագը հատուկ եմ ընդգծում Արցախի պետինստիտուտների պահպանելու հարցում Հայաստանի համար սպառնալիք տեսնող գործիչների համար։ Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի դրույթների ռեվիզիան միայն բացասական հետևանքներ է ունենալու մեր համազգային նպատակների ու ռազմավարության և իմիջային հեղինակության վրա։ Արցախի կորուստը ցույց է տվել մեր ժամանակների քաղաքական էլիտայի ռազմավարական մտածողության սնանկությունն ու քաղաքական կամքի բացակայությունը»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը