Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ծանր ու խայտաբղետ օրվա ավարտին որոշեցի դիտել երկրիս ՄԻՊ-ի հարցազրույցը Պետրոս Ղազարյանին… ի՞նչ ասեմ։ Նման սխալ ես վաղուց չէի գործել։ Թե ասա քեզ պետք է՞ր: Գնայիր հանգիստ քնեիր, էլի, տնաշեն։
Էն աստիճան էր բոլոր հարցերը լղոզում ու քողարկում մարդ արարածի համար անհասկանալի ու անհասանելի բառամթերքով, որ նույնիսկ մտքումս շնորհակալություն հայտնեցի Հ1-ի ղեկավարությանը այն բանի համար, որ համաժամանակյա սուրդոպերևոդ չէին կազմակերպել։ Որտև էդ խեղճ սուրդոպերևոդչիցան հուսահատությունից մի վնաս կտար ինքն իրան՝ խայտառակ կլինեինք։
Ի՞նչ ասեմ։ Մենք երբեք չենք ունեցել ավելի վատ ՄԻՊ, քան ներկայումս քպ-ի կողմից այդ պաշտոնին նշանակված անձն է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը