16 05 2024

Գառնիկ Դանիելյանը մանրամասներ հայտնեց Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումից



Փոխվարչապետերի մակարդակով հանդիպում է տեղի ունեցել և հատվածական սահմանազատման ու սահմանագծման ապօրինի արձանագրություն ստորագրվել: Այս մասին կառավարության շենքի մոտ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Ադրբեջանին է հանձնվել Բաղանիսի, Ոսկեպարի, Կիրանցի, Բերքաբերի կենսական նշանակության տարածքներ, կոմունիկացիաներ։ Կիրանցից տներ են հանձնվել։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ կամրջի հատվածում գործընթացը դադարեցնեն, այսինքն՝ այն կետերը, որոնք նախկինում ճշգրտում է եղել, հաստատվել են, իսկ ճանապարհի այն հատվածը, որը Կիրանցից դեպի կամուրջ է՝ տեղեփոխել Աճարկութ գյուղով։ Ադրբեջանից մի քանի ամիս ժամանակ են խնդրել, որպեսզի ճանապարհը տեղափոխեն»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ