Հիմա չեմ կարող խոսել, շտապում եմ, հետո կխոսենք: Այսպես այսօր՝ մայիսի 16-ին, կառավարության շենքի դիմաց լրագրողներին պատասխանեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է աշխատանքից ազատել ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Դանիելյանին:
Դիտարկմանը, որ դեռ կառավարության նիստի սկսվելուն մեկ ժամ կա, նա ասաց. «Ես հիմա հանդիպման եմ», և մտավ շենք:
Նախարարն անպատասխան թողեց հարցը, թե արդյոք Սամվել Դանիելյանին ազատել են Բագրատ Սրբազանին ողջունելու համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը