16 05 2024

Տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն․ Փաշինյան



Երեկ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները՝ ի կատարումն ապրիլի 19-ի համատեղ ընդունված արձանագրության, համաձայնեցրել են ՀՀ Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս Այրում, ՀՀ Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղ Ասկիպարա, ՀՀ Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, ՀՀ Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերում սահմանային նախանշված հատվածները և ստորագրել այդ հատվածների նկարագրություն-արձանագրությունները: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Ուզում եմ ասել, որ տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն: Ավելի պարզ լեզվով ասած՝ մենք որդեգրել ենք սկզբունք, որ սահմանն անցնում է այն տեղով, որտեղով անցնում է: Եվ սա նույնպես չափազանց կարևոր սկզբունք է: Ինչո՞ւ, որովհետև եթե մենք գնայինք այն տրամաբանությամբ, որ այս սկզբունքից շեղվելով՝ մենք պետք է նոր սահմանագիծ ստեղծենք, դա ի՞նչ կնշանակեր, դա կնշանակեր, որ ստեղծում ենք էսկալացիայի և ռազմական բախումների ուղղակի հարատև աղբյուր: Այս սկզբունքի ամրագրմամբ, երբ մենք ասում ենք՝ սահմանն անցնում է այն տեղով, որտեղով անցնում է, մենք, ըստ էության, էսկալացիոն կոնտեքստը եթե դուրս չենք բերել, առնվազն էականորեն նվազեցրել ենք: Եվ նաև այս առումով ես տեղի ունեցածը համարում եմ շատ կարևոր և էական հաջողություն»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ