Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ընդգծել են Սիրիայում իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։
Ներկայացնելով երկու երկրների ԱԳ նախարարների հեռախոսազրույցի մանրամասները՝ գերատեսչությունից նշել են նաև․
«Զրույցի ընթացքում կողմերը խիստ մտահոգություն են հայտնել Սիրիայում իրավիճակի սրման կապակցությամբ՝ պայմանավորված Հալեպ և Իդլիբ նահանգներում զինված խմբավորումների ահաբեկչական հարձակման հետ: Վերահաստատվել է ամուր աջակցությունը Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»։
ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են նաև, որ Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները պայմանավորվել են Աստանայի ձևաչափի շրջանակում հրատապ դիտարկել Սիրիրայում ստեղծված վիճակը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը