10 12 2024

Արցախի պետական ինստիտուտների պահպանման տեսանկյունից չափազանց բարդ ժամանակներ են. Տիգրան Աբրահամյան

Արցախի պետական ինստիտուտների պահպանման տեսանկյունից չափազանց բարդ ժամանակներ են. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է, որ 1991 թվականի Արցախի անկախության հանրաքվեի և 2006 թվականին Սահմանադրության ընդունման կապակցությամբ Արցախի ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ էր հրավիրել:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նիստն ընդլայնված ձևաչափով էր, ես և գործընկերներս դրան մասնակցելու հնարավորություն ստացանք:

Արցախի պետական ինստիտուտների պահպանման ու արցախցիների տարբեր բնույթի խնդիրների լուծման տեսանկյունից, չափազանց բարդ ժամանակներ են:

Մի կողմից` Արցախի օկուպացված լինելու հանգամանքն է, մյուս կողմից` փաշինյանական իշխանության վտանգավոր բնույթը, որ մերժողաբար է տրամադրված Արցախի հետ կապված ցանկացած հարցի շուրջ:

Եթե քաղաքական հարցերն ի սկզբանե կողպեքված էին, ապա սոցիալ-տնտեսական առումով ֆորմալ ծրագրեր կան, սակայն դրանք, ինչպես արցախցիներն են ասում, սողալու և արտագաղթելու պլաններ են:

Առավել քան երբևէ, մեր հայրենակիցներին ամուր կամք, եռանդ ու համբերատարություն է անհրաժեշտ, որպեսզի հասարակության` իրադրության լրջությունը գիտակցող անձանց, խմբերի սատարմամբ, այս փուլը ևս հաղթահարեն և արցախցիների իրավունքների վերականգնման ու պաշտպանության նոր փուլ սկսեն:

Որքան մեծ և ընդգրկուն լինի հանրային-քաղաքական աջակցությունը, այնքան արագ հնարավոր կլինի հաղթահարել հիմնական խոչընդոտները և աստիճանաբար առաջ շարժվել»,-գրում է պատգամավորը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ