Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնից ազատել է իր խորհրդականներին:
Նախագահի հրամանագրերով, զբաղեցրած պաշտոններից ազատվել են Միքայել Հարությունյանը, Հասմիկ Պողոսյանը, Վարդան Խաչատրյանը:
Նախագահի գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոններից ազատվել են նաև գեներալ-մայոր Միքայել Արզումանյանն ու Գեներալ-լեյտենանտ Գարեգին Գաբրիելյանը:
Արկադի Ղուկասյանն ազատվել է ազատել հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից:
Հովհաննես Հովսեփյանն ազատվել է նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից:
Հիշեցնենք, որ Հասմիկ Պողոսյանը նախագահի խորհրդական էր նշանակվել փետրվարի 24-ին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը