03 09 2018

Ասադը հաղթել է պատերազմում․ Ֆրանսիայի ԱԳՆ

Ասադը հաղթել է պատերազմում․ Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը France Inter ռադիոընկերության եթերում հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հաղթել է պատերազմում, գրում է Deutsche Welle-ն։

Սակայն Ասադը չի հասնի խաղաղության առանց միջազգային հանրության միջնորդությամբ կոնֆլիկտի քաղաքական լուծման, ընդգծել է Լե Դրիանը։ Կառավարական զորքերի վերահսկողության հաստատումն Իդլիբ նահանգում չի լուծի այն խնդիրները, որոնք պատերազմի հանգեցրին, կարծում է նախարարը։ Նրա խոսքով՝ Ֆրանսիան բանակցություններ է վարում Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի հետ՝ նրանց Ասադի վրա ճնշում գործադրել ստիպելու նպատակով։

Լե Դրիանը հիշեցրել է պատասխան գործողությունների սպառնալիքի մասին, եթե սիրիական կողմն Իդլիբում քիմիական զենքի օգտագործման «գայթակղությանը» տրվի։ Ապրիլին ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Սիրիայում հարվածներ էին հասցրել օբյեկտների, որոնք կապված էին քիմիական զենքի հետ։ Դա սիրիական Դումա քաղաքում ենթադրյալ քիմիական հարձակման արձագանքն էր դարձել, որի պատասխանատվությունն Արևմուտքը բարդում է Ասադի ուժերի վրա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ