Սեպտեմբերի 22-ին «Անկախ դիտորդ» դաշինքի մամուլի ասուլիսն անսպասելի ավարտ ունեցավ։ Ասուլիսի մեկնարկից շատ չանցած, երբ դիտորդները ներկայացնում էր մեդիա մոնիտորինգի արդյունքները, ԲՀԿ ներկայացուցիչները՝ Վահե Էնֆիաջյանի գլխավորությամբ, մտան ներս, և սկսվեց լեզվակռիվ։
Պատճառը, հավանաբար, «Անկախ դիտորդ»-ի անդամ Դանիել Իոաննիսյանի հետևյալ գրառումն էր․
«Մենք հավաստի ապացույցներ ենք ձեռք բերել, որ «Բարգավաճ Հայաստանը» հանրահավաքներին մասնակցելու համար մարդկանց ապօրինաբար վճարել է: Ավելին, ԲՀԿ-ի ներկայացուցիչները վախեցնում են մեզ ազդարարողներին։ Մանրամասները՝ ժամը 16:00-ի ասուլիսին, որ տալիս ենք Մեդիա Կենտրոնում»։
Վահե Էնֆիաջյանը հայտարարել է, որ նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։
Մանրամասները՝ տեսանյութում։ Միջադեպը՝ 27-րդ րոպեից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը