Կառավարության՝ սեպտեմբերի 27-ի նիստից հետո ԱԱԾ տնօրենը հայտարարեց, որ զբաղվում են Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքով, ուսումնասիրություններ են կատարում, և շուտով կհրապարակեն։ Կանգնեք, հասել ենք։ Սա ի՞նչ է։
ԱԱ Ծառայությունը ո՞ր օրվանից է ուսումնասիրություն կատարում, թե ով ինչ ունի։ Մարդիկ, որոնց գործունեության վերաբերյալ հարուցված է քրեական գործ՝ պաշտոնեական լիազորությունների հնարավոր չարաշահման միջոցով նույն Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում կազմակերպելու համար, իսկ ԱԺ հսկիչ հանձնաժողովը՝ քննություն է տանում, որոնք ոչ իրավական գործունեությամբ, հնարավոր է՝ ուղորդում են քրեական գործը, այժմ զբաղվում են Քոչարյանի ունեցվածքո՞վ։
Արդեն գործ ունենք քաղաքական իշխանության ցուցումով աշխատող իրավապահ համակարգի ուղիղ և պաշտոնական ռեպրեսիվ մեխանիզմի կիրառման հետ՝ հնարավոր քաղաքական հակառակորդի նկատմամբ։
Հասել ենք։
Իջեք։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը