03 06 2019

Ամբողջովին դատական կազմը փոխելու որակյալ կազմ չունենք․ Վարդան Այվազյան



«Ցանկացած գործընթաց չի կարող դուրս լինենլ սահմանադրաիրավական շրջանակներից․ եթե այդ գործընթացացը դուրս մնաց, մենք ունենալու ենք խիստ բացասական հետևանքներ և այդ բացասական հետևանքների պտուղները, կարելի է ասել, արդեն իսկ քաղում ենք: Եթե դատական համակարգի բարեփոխումներն ընթցան հեքիմային մոտեցմամբ ու գործիքակազմով, պետության արտաքին վարկանիշն է տուժելու: Արդյունքը կարող ենք տեսենել շատ ու շատ պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական գործերով: Շատ ու շատւ պետություններ տալիս են որակումներ՝ քաղաքական բանտարկյալ, մեր բարձրաստիճան պաշտոնայներին տալիս են քաղաքական ապաստաններ, ներկայացնում են նրանց որպես հալածյալներ, հետապնդվածներ: Սա արդյունք է անգարգետ մոտեցման: Այս ոչ գրագետ ընթացքի շարունակման դեպքում մենք մեզ պետք է մեղադրենք»,- մամուլի ասուլիսում ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը։

Ո՛չ անցումային արդարադատությունը, ո՛չ վեթինգը, նրա խոսքով, չեն կարող նորմալ լինել:

«Ինչպե՞ս բուժել դատական համակարգը․ պետք է անել փուլային, որ կոլափսի առաջ չկանգնենք։ Մենք այն որակյալ կազմը չունենք, որ հնարավոր լինի ամբողջովին դատական կազմը փոխել»,- ասաց մասնագետը՝ հավելելով, որ վեթինգ կիրառած երկրներից և ոչ մեկը համաշխարհային քաղաքակրթության մեջ իր դերակատարումը չունի, որևէ իրավաստեղծ առաքելությամբ աչքի չի ընկել և նրանց փորձն ընդունակելու կարիքը չունենք, մանավանդ որ արդյունքի չեն հասել։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ