13 06 2019

Եթե որևէ օտար ուժի հետ դավադրության մեջ եմ, ապա պետք է դատվեմ. Նիկոլ Փաշինյան

Եթե որևէ օտար ուժի հետ դավադրության մեջ եմ, ապա պետք է դատվեմ. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է իշխանությունների հասցեին հնչած՝ «օտար ուժերի հետ դավադրության մեջ մտած լինելու» մեղադրանքներին։

«Հայաստանի Հանրապետության քաղաքացին հեռավոր գյուղում իր տանը հեռուստացույցի առաջ նստած լսում է, որ այս իշխանությունը դավադրության մեջ է օտար ուժերի հետ, որպեսզի ինչ-որ բան անեն: Նա այդ լուրն ի գիտություն է ընդունում, բայց քաղաքացին ինչպե՞ս պետք է եզրակացնի՝ այդ հայտարարությունը ճի՞շտ է ի վերջո, թե՞ սխալ: Սա շատ լուրջ խնդիր է, որովհետև, եթե իսկապես դա այդպես է, ես օրինակ, եթե որևէ օտար ուժի հետ դավադրության մեջ եմ, ապա պետք է դատվեմ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ  եթե դա այդպես է, ապա այդ կառավարությունը և վարչապետը իրավունք չունեն մեկ վայրկյան անգամ մնալ պետական դրոշի ներքո:

«Սակայն մարդն այդպես էլ չի իմանում՝ դա ճի՞շտ էր, թե՞ սուտ: Մարդը ինչպես իմանա, թե դա ճիշտ էր, թե սուտ»,- նշել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետն ասել է, որ փորձեր եղել են՝ նման հայտարարություն անողներին դատի տալու, սակայն այս դեպքերում նրանք ասում են` «ճնշում եք խոսքի ազատությունը», «քաղաքական հակառակորդներին հետապնդում եք», «այս էր ձեր սիրո և համերաշխության հեղափոխությունը» և այլն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ