01 07 2019

Նախկինները միշտ ներկա կլինեն, որովհետև նրանք ձեր գլխում են․ քաղաքագետը՝ իշխանությանը

Նախկինները միշտ ներկա կլինեն, որովհետև նրանք ձեր գլխում են․ քաղաքագետը՝ իշխանությանը

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․

«Երկու բուդդիստ միաբան, մեկը երիտասարդ, մյուսը՝ փորձառու, ճանապարհ են գնում։

Հասնելով գետը, տեսնում են մի գեղեցիկ աղջիկ, որը չի կարողանում անցնել գետը, առանց թրջելու թանկարժեք հագուստը։

Փոարձառու միաբանը գրկում է աղջկան ու օգնում գետը անցնել։

Ողջ ճանապարհին միաբանները լուռ քայլում են։ Երբ հասնում են մենաստան, վրդովված երիտասրդ միաբանը բացականչում է․

- ինչու գրկեցիր աղջկան, չէ որ դա մեզ արգելված է։

Փորձառու միաբանը պատասխանում է․

-ես գրկեցի աղջկան ու նրան թողեցի գետի մյուս ափին, իսկ դու դա չես կարողանում մոռանալ, որովհետև մինչև հիմա նա քո գրկում է։

Երիտհեղափոխականները մինչև հիմա պայքարում են նախկինների դեմ, որովհետև մտածում են իրենց գրկում հայտնված իշխանության մասին և վախենում են, որ իրենց ձեռքից նախկինները դա ետ կվերցնեն։

Իշխանությունը նպատակ չի, այլ միջոց է։

Կենտրոնացեք ձեր անիլիքի վրա և մոռացեք նախկիններին, այդ դեպքում ոչ ոք նրանց չի հիշի։ Հակառակ դեպքում նախկինները միշտ ներկա կգտնվեն քաղաքական կյանքում, որովհետև նրանք ձեր գլխում են՝ դուք ընդամենը գայթակղված եք, ձեզ իշխանության կիրքն է տիրում։ Այդ դեպքում ձեր ձախողումներից հետո նրանք են լինելու միակ այլընտրանքը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ