08 07 2019

Հեղափոխական մոտիվներով քաղաքագիտական 10 օրինաչափություն

Հեղափոխական մոտիվներով քաղաքագիտական 10 օրինաչափություն

«Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը գրում է․

Քաղաքագիտությունը ճշգրիտ գիտություն չէ, բայց կան բոլոր ժամանակների ու բոլոր ժողովուրդների համար ընդհանրական օրինաչափություններ և կանոններ, որոնք հնարավորություն են տալիս գրեթե 100–տոկոսանոց ճշգրտությամբ տալ գնահատականներ ու անել քաղաքական կանխատեսումներ։

Հեղափոխությունները, լինեն դրանք գաղափարական կամ տեխնոլոգիական, նույնպես իրենց օրինաչափություններն ունեն և տեղավորվում են քաղաքագիտական կանոնների մեջ։ Նշենք դրանցից մի քանիսը՝

1. Ցանկացած հեղափոխական ուժ, գալով իշխանության, դառնում է մոլի հակահեղափոխական։

2. Հեղափոխությունը կերակրում է իր զավակներին։

3. Հեղափոխությունը բաժանում է իր զավակներին։

4. Հեղափոխությունը խժռում է իր զավակներին։

5. Մինչհեղափոխական փուլը ենթադրում է կոնսոլիդացիա, իսկ հետհեղափոխական փուլը բերում է պառակտման ինչպես հեղափոխականների թիմում, այնպես էլ հանրության մեջ։

6. Հեղափոխության բերած արժեքները մշտապես անհրաժեշտ է լինում պաշտպանել հեղափոխականներից։

7. Հեղափոխական կարգախոսները միշտ հանուն ազատության են, բայց հեղափոխության արդյունքները, որպես կանոն, խորացնում են ավտորիտարիզմը, այսինքն՝ հեղափոխության արդյունքում ստանում ենք նույնը կամ ավելի ավելի վատը։ Ամբոխի հեղափոխությունը ստրկացնում է ամբոխին՝ վերջինիս կամքով ու ցանկությամբ։

8. Ծայրահեղ հեղափոխականները միշտ ունենում են թշնամական երկրի աջակցությունը և 5–րդ շարասյան ֆունկցիա են կատարում։

9. Հեղափոխությունից օգտվում են հիմնականում տականքները, այսինքն՝ նրանք, ովքեր հասարակության հատակն են ներկայացնում, կամ նրանք, ովքեր պայքարել են հեղափոխության դեմ, բայց հետո արագ գունափոխվել։

10. Հեղափոխության առաջին ալիքի ներկայացուցիչները պետություն չեն կարող զարգացնել։ Առաջին ալիքի ներկայացուցիչները «քանդող բրիգադ» են։ Գալիս են, ավերում են, բայց տեղը ոչինչ չեն սարքում։ Պետությունը զարգացնում են հետհեղափոխական շրջանի մերիտոկրատիայի ներկայացուցիչները՝ պրոֆեսիոնալ ու բարոյական հատկանիշներ ունեցողները»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ