«Россия 1» հեռուստաալիքի եթերում «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումն անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու նպատակով երևանյան այցին:
«Պուտինը ցույց է տվել, որ նախկինի պես մեծ հարգանք է տածում Քոչարյանի անձի հանդեպ, և նրա վերաբերմունքը դատական գործընթացի հանդեպ անփոփոխ է մնացել»,- անդրադառնալով ՌԴ նախագահի և ՀՀ երկրորդ նախագահի տիկին Բելլա Քոչարյանի հանդիպմանը՝ ասել է Սոլովյովը։
Ռեպորտաժում նաև ասվում է․«Հայաստանում առաջին անգամ անցկացվում է ԵԱՏՄ-ի գագաթնաժողովը, ինչը հստակ պատասխան է այն հարցին, թե ուր է շարժվում երկիրը նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրոք… Զրույց գագաթնաժողովի ժամանակ, առանձին երկկողմանի հանդիպում ուշ երեկոյան, թվում էր, թե այդ հանդիպումից հետո հրաժեշտ են տվել, բայց կեսգիշերին արդեն օդանավակայանում Պուտինը և Փաշինյանը կրկին երկուսով են: Վարչապետը եկել էր, որպեսզի ևս մեկ անգամ զրուցի Պուտինի հետ»-ասվում է ռեպորտաժում:
Այդ հատվածը՝ 27.28 րոպեից.
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը