ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով ԱԺ իմքայլական պատգամավոր Սերգեյ Մովսիսյանի հարցին առ այն, թե արդյոք միայն իրավական կարգավորումները բավարար են` քրեական ենթամշակույթն արմատախիլ անելու գործում, ասաց, որ իրենց թիմը ձևակերպել է քաղաքական խնդիր, որ ՀՀ-ում քրեական ենթամշակույթի քարոզչությունը և հերոսացումը պետք է արմատախիլ արվի, որովհետև դա կոռուպցիայի ամենամեծ ուղեկիցն է։
«Եթե մարդիկ, այդ թվում` քաղաքական գործիչներ, այդ թվում` պատգամավորներ, որոնք մտածում են, թե այս հարցում կոմպրոմիսներ են լինելու, և որոնք մտածում են` այս օրենքի հետ կապված կարող են միջնորդավորված ձևով պատգամավորի սպառնալ, օրինակ` հարցի հարակից զեկուցողներին, ուղիղ ասում եմ` կպառկեցնենք ասֆալտին: Հանկարծ մտքներով չանցնի, կպառկեցնենք ասֆալտին և կտանք պատերով` բառիս բուն իմաստով: Որևէ մեկը չփորձի, նախկին կլինի, ներկա կլինի, որ, ասենք հանրապետության երկրորդ քաղաքի կեսը թալանել է, հիմա մտածի, թե կարող է թպրտալ, կտանք պատերով, կպառկեցնենք ասֆալտին: Թող ականջներին օղ անեն, եթե օղ չեն անի, այդ տեսարանները դուք կտեսնեք իրականում»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ արդյունք չլինելու դեպքում կգնան ավելի խիստ ճանապարհով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը