27 02 2020

Պապիկյանը հանդիպել է «Այո»-ի լոգոյի իրական համահեղինակի հարազատներին

Պապիկյանը հանդիպել է «Այո»-ի լոգոյի իրական համահեղինակի հարազատներին

ՏԿԵ նախարար, նախընտրական «Այո»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Քիչ առաջ հանդիպեցի «Այո»-ի նկարի հեղինակներից Ստեփան Նարոյանի դստեր` Սյուզաննայի և կնոջ` Ջուլիայի հետ: Հաճելի զրույց ստացվեց. խոսեցինք անսպասելի անակնկալի ու մեր առաջարկի մասին»:

Հիշեցնենք, որ դրամահավաքից հետո պարզվեց, որ «Այո»-ի տարբերանշանը «Երեկոյան Երեւան» թերթում հրապարակված տարբերանշանի կրկնօրինակն է, որի հեղինակը Ստեփան Նարոյանն է եղել։ ԱՅՈ–ի շտաբը որոշում էր կայացրել առաջին տեղի հմար սահմանված մրցնակը հավասարապես  բաշխել «Երեկոյան Երեւանի» նախկին երեք աշխատակիցների միջեւ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ