15 04 2020

Բա երեկ ինչո՞ւ նկատողություն չէիք անում, թե ձեր խմբակցությունից էր դրա համար․ Մարուքյան



Երեկ ԱԺ ամբիոնից Սուրեն Գրիգորյանն օգտագործում էր «մանիպուլյատոր» բառը։ Բա երեկ ինչո՞ւ նկատողություն չէիք հայտարարում, որովհետև ձե՞ր խմբակցությունից էր…ուրեմն, ԼՀԿ-ն ասել է ասելիքը: Օրինագիծը եթե չլինի էլ, շեշտեմ՝ մինչև 2010թ.-ը քաղբանտարկյալներին և ձերբակալվածներին այցելել հնարավոր է եղել, մինչդեռ դուք հիմա օրենքը մեկնաբանում եք այնպես, ինչպես նախկին իշխանությունը։ Այս մասին ԱԺ-ում ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ դիմելով ԱԺ նախագահին

«Դրա համար էլ որևէ առաջարկ չունենք, թող նախագիծը չանցնի, և մենք փորձելու ենք անարգել հանդիպել կալանավորվածներին: Վաղը մյուս օրը որ խնդիրներ կունենաք, ձեզ էլ ենք փորձելու անարգել հանդիպել»,- ասաց Մարուքյանը:

Մանրամասն՝ տեսանյութում


 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ