«Ես հասկացա, որ մեր իշխանական գործընկերները հավաստի փաստեր ունեն առ այն, որ ընդդիմության անպատասխանատու քայլերի և գործողությունների արդյունքում կորոնավիրուսը սրընթաց մետաստազի նման տարածվել է։ Փառահեղ է։ Սա ևս մեկ առիթ է, որ դուք կողմ քվեարկեք հանձնաժողովի կազմին, և հանձնաժողովը ստեղծվի։ Եվ մենք ձեզ հետ միասին կքննարկենք միտինգների ժամանակ վարակվածների և «Այո»-ի քարոզարշավի ժամանակ վարակվածների, Հռոմի և Իտալիայի անպատասխանատու ռեյսերի, կորոնավիրուսը պինցետով և արաղով քաշելու, հիմա լեռներում մագլցող մեր նախարարի հայտարարությունները՝ վայ դիմակ դրեք, դիմակ մի դրեք հարցերը։ Միգուցե արդյունքում պարզվի, որ համակարգը փայլուն աշխատել է, և, օրինակ, առողջապահության նախարարին քննիչ հանձնաժողովը վերջում ներկայացնի արիության մեդալի, եթե շատ ձգենք, միգուցե նաև՝ Ազգային հերոսի»,- կորոնավիրուսի հետ կապված հարցերը քննող խորհրդարանական հանձնաժողովի ստեղծման մասին քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորի ելույթը՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը