26 09 2020

Ծառուկյանին կալանավորեց ոչ թե Մացոն, այլ քաղաքական իշխանությունը․ Topnews.am

Ծառուկյանին կալանավորեց ոչ թե Մացոն, այլ քաղաքական իշխանությունը․ Topnews.am

Topnews.am-ը գրում է․

«Վերցնել եւ այսօր կալանավորել Հայաստանում բարձր վարկանիշ ունեցող գործչին, գործարարին, խորհրդարանական երկրորդ խմբակցության ղեկավարին, երբ երկրում մոլեգնում է կորոնավիրուսը, երբ հազարից ավելի զոհ կա, երբ Հայաստանին նետված են բազմաթիվ մարտահրավերներ, երբ Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարները հակահայկական եւ սպառնալիքներով լեցուն հայտարարություններ են անում, երբ ռազմաճակատի ամբողջ գծում լարվածություն է, երբ տնտեսությունը խայտառակ վիճակում է, առնվազն անմեղսունակություն է:

Գագիկ Ծառուկյանին Մացոն չի կալանավորել, Գագիկ Ծառուկյանին կալանավորել է քաղաքական իշխանությունը: Հակառակ դեպքում այսքան կայծակնային քայլերով կալանավորման որոշում գիշերվա 11-ին չէր կայացվի: Այո, դատավոր Մացոյի արարքը դատապարտելի է, բայց չհամաձայնվեր Մացոն, կհամաձայնվեր մեկ այլ Մացո: Այստեղ խնդիրը քաղաքական ղեկավարության մեջ է:

Եւ բոլորին, հանրության հատկապես առողջ հատվածին պետք է հետաքրքրի, թե ինչ նպատակ է հետապնդում Գագիկ Ծառուկյանի կալանավորումը, երբ երկրում տնտեսական խայտառակ վիճակ է, երբ Հայաստանի դեմ սպառնալիքներն աճում են, երբ ռազմաճակատում լարվածությունը հասել է կրկիտիկական կետին:

Եւ հիմա բոլորովին ժամանակը չէ, քննարկել այլ, երկրորդ եւ երրորդական հարցեր կապված Ծառուկյանի կալանավորման հետ:

Իսկ Մացոյի կերպարը դաս պետք է լինի մեզ բոլորիս համար, որ ամենամոտ ապագայում դատական համակարգն ամբողջովին մաքրենք մացոներից»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ