26 10 2020

Արցախյան ռազմական թատերաբեմում որոշվում են կարևոր աշխարհաքաղաքական հարցեր․ Համբարյան

Արցախյան ռազմական թատերաբեմում  որոշվում են կարևոր  աշխարհաքաղաքական հարցեր․ Համբարյան

Ադրբեջանական կողմը հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը խախտեց երրորդ անգամ։ Քաղաքագետ Գագիկ Համբարյանի կարծիքով, պատճառը մեկն է՝ հրադադարները չի պահպանվում Անկարայի դրդմամբ, քանի որ Անկարան  ցանկանում է, որպեսզի իր ակտիվ ներգրավվածությամբ տեղի ունենան այդ հրադադարները, որպեսզի բոլորին Թուրքիան ցույց տա, թե ինքը կարևոր դերակատարում ունի Արցախյան հարցի շուրջ տեղի ունեցող գործընթացներում և նրա անմիջական ներգարվվածության դեպքում տեղի կունենա հրադադարի հաստատում։

«Այս մեկ ամսվա ընթացքում պաշտոնական Անկարան ինչպես նաև Բաքուն բազմից են հայտնել այն կարծիքը, որ Անկարան պետք է դառնա բանակցային գործընթացների ամենաակտիվ մասնակիցներից մեկը։ Եվ ընդամենը 2-3 օր առաջ Թուրքիայի բռնապետ էրդողանը ևս մեկ անգամ այդ կարծիքը հայտնեց, որ ինչպես Ռուսաստանն, այդպես էլ Թուրքիան պետք է ակտիվ ներգրավված լինեն Արցախյան բանակցային գործընթացում»,-  Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Գագիկ Համբարյանը։

Քաղաքագետը համոզմունք հայտնեց, որ զինադադար կարող է պարտադրել Ռուսաստանը, ինչի համար հենց պետք է Հայկաստանի իշխանությունը դիմի։ «Շատ-շատ միամիտ են այն բոլոր գործիչները և վերլուծաբանները, որոնք մտածում են, որ Անկարան տարածաշրջանում գործում է միայնակ և տանում է իր սեփական խաղը, չկա այդպիսի բան, Արցախյան ռազմական  թատերաբեմում  որոշվում են շատ կարևոր  աշխարհաքաղաքական հարցեր և՛ Անկարան և՛ Իսրայելը՝ Մերձավոր արևելքում ԱՄՆ գլխավոր գործընկերները Արցախի ռազմական թատերաբեմում լուծում են իրենց սեփական հարցերը ոչ միայն ֆինանսական»։

Ինչ վերաբերվում է Թրամփի վերջին օրերի ակտիվությանը և հայտարարություններին, քաղաքագետի կարծիքով դա անմիջական կապ ունի ԱՄՆ-ում նոյեմբերի սկզբին կայանալիք ընտրությունների հետ և իհարկե բոլոր նախագահական ընտրություններում, այս ընտրություններում ևս  տեղի է ունենում պայքար երկու քաղաքական ուժերի ներկայացուցիչների միջև հայ ընտրողների ձայների համար։

Անդրադառնալով ըստ մամուլի՝ հոկտեմբերի 29-ին Ժնևում սպասվող Մնացականյան-Բայրամով հանդիպմանը, Գագիկ Համբարյանը նկատեց․ «Այս հանդիպումից մեծ սպասումներ չունեմ, որովհետև ինչպես մենք հասկացանք՝ Արդբեջանը մաքսիմալիստական դիքրերից է արդեն հանդես գալիս։ Ամեն դեպքում, մենք որքան էլ մեր հասարակությանը ներակայացնենք, որ մեկ ամսվա ընթացքում ահռելի ռեսուրսներ ներդնելով ադրբեջանական կողմը շատ փոքր հաջողությունների է հասել, պետք է նաև ադրբեջանական իշխանությունների դիրքերից պատկերանցնենք այս ամենը։ 2016 թվականի ապրիլին արդեջանական կողմն  ընդամենը ունեցել էր 800 հա տարածքի ձեռքբերում, որի վրա չկար որևիցե բնակավայր, բայց այդ ամենը ադրբեջանական կողմը և Ալիևի վարչակազմը իր հասարակությանն այն կերպ են ներկայացրել, որ Ադրբեջանը ունեցել է շատ մեծ հաջողություն․ իսկ հիմա մենք ՊՆ-ի կոմից հրապարակված քարտեզը տեսնելով, տեսնում ենք՝ ուր են հասել և որքան էլ մենք փորձենք դա ներկայացնել շատ փոքր ձեռքբերում թշնամու կողմից, մենք պետք է հասկանանք, որ Բաքուն  սեփական հասարակությանը դա լրիվ այլ կերպ է ներկայացնելու, ինչպես նաև հայկական կողմի հետ բանակցություններում  ավելի լկտի պահանջներով է հանդես գալու։

Էլի եմ կրկնում՝ ռազմական գործողությունները կարող է տարածաշրջանում կանգնեցնել մեկ երկիր՝ դա ՌԴ-ն է, իսկ Ռուսաստանը Արցախի Հանրապետության նախագահի խնդրանքով ռազմական գործողությունների չի կանգեցնի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ