23 11 2020

Փաշինյան երևույթը բաղկացած է երեք թվերից՝ 10, 2000 և 4750․ նա ամբողջ իր կյանքում մահ է բերել այս ազգին․ Վարդանյան



Ցավոք սրտի պետությունը, պետական ապարատը կիրառեց բոլոր հնարավոր գործիքները մեզ լռեցնելու համար։ Սա արդեն սովորական է դարձել։ Ժողովրդավարական բաստիոն հռչակած երկրում ժողովրդին փռում են ասֆալտին, աղջիկ երեխաներին մի քանի օր առաջ հրապարակում բիրտ կերպով հեռացրեցին դրոշը բարձրացնելու համար, սա է ցավոք այն Հայաստանը, որը ժողովուրդըհ երկուսուկես տարի առաջ բերեց իշխանության։ Հիմա այդ նույն ժողովուրդը պետք է գիտակցելով իր սխալը ձերբազատվի այս իշխանությունից։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին ղեկավար, քաղաքական գործիչ Արա Վարդանյանը։

«Այսօր Հայաստանը ղեկավարում են նախկինների նախկինները։ Եկեք նախկիններ մասին ընդհանրապես չխոսենք, քանի որ այսօրվա  իշխանության գերակշիռ մասը Տեր-Պետրոսյանի ժամանակվա տարբեր պաշտոնյաներ են, իրենց երեխաներն են  և իրենց հետ փոխկապակցված անձինք են»,- ասաց Վարդանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ