14 01 2021

ՌԴ-ն Հայաստանի նկատմամաբ վստահություն չունի, որովհետև ՀՀ ղեկավարությունը անընդհատ երկու խաղ է տարել. Մանուկյան



Ժամանակավոր կառավարությունն իր վրա վերցնելու է ամենածանր գործը և հարվածների տակ պետք է կարողանա իրականացնել իր քաղաքականությունը: Հարցազրույցի ժամանակ ասել է Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Ես այն գործերը, որոնք պետք է անել, կբաժանեի երեք փնջի՝ առաջինը կապված է անվտանգության հետ: Մեր բանակը նորից պետք է վերականգնել, այն պետք է նոր սպառազինություններ ստանա և այդտեղ շատ օգտակար պետք է լինի մեր համագործակցությունը Ռուսաստանի հետ, հետո նոր տեղակայում, որովհետև մեր սահմանները փոխվել են, արդեն նոր սահմանների պետք է տանել բանակը: Այդ նույն անվտանգության հարցի մեջ է նաև եռակողմ հայտարարության իրականացումն ու մեկնաբանությունները, որովհետև այժմ սահմանների հետ կապված հարցը մեկնաբանում և իրականացնում է միայն Ադրբեջանը:

Ներկա իշխանությունն այնպիսի խայտառակ վիճակում է Ադրբեջանի տեսակետից, որ նույնիսկ չեմ պատկերացնում ոնց կարող են Հայաստանն ու Ադրբեջանը ներկա ղեկավարների օրոք իրար հետ բանակցել: Բայց պետք է բանակցել, որոշել սահմանների հստակությունն ինչպես է պետք մտցնել»:

Ավելին՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ