Mediaport-ը գրում է․ ԲԴԽ նորընտիր անդամ Գագիկ Ջհանգիրյանը ինտենսիվ հանդիպումներ է ունենում քրեական գործեր քննող դատավորների հետ` փաստացի իրեն դիրքավորելով որպես ԲԴԽ նախագահ և հավաստիացնում, որ Ռուբեն Վարդազարյանը հեռանալու է:
Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ նպատակը քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ կալանքներ կիրառելու ու խիստ պատիժներ նշանակելու հարցն է:
Դատավորները զգուշորեն են արձագանքում, թեև որոշները առերևույթ դրական հակվածություն են ցույց տալիս: Առաջիկա զարգացումները այս առումով ցույց կտան` ովքեր են Ջհանգիրյանին հավատացողները:
Առանձին կանդրադառնանք այդ դատավորներին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը