ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.
«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ այլոց դեմ հարուցված գործի մասին շատ ուղիղ եւ հստակ գնահատակ են տվել դեռ 2018 թվականի հուլիսի 26-ին, երբ քաղաքական դաշտի ճնշող մեծամասնությունը լուռ էր։
Ի դեպ, «վակխանալիա» բառը այդպես մտավ մեր քաղաքական բառապաշար։
Կյանքն ապացուցեց, որ Քոչարյանը, Օհանյանը, Խաչատուրովն ու Գեւորգյանը մեղավոր չէին, իսկ ես՝ ճիշտ էի։
Եկել է երեք տարիների ընթացքում դավադիր վիժվածքի գործած ավերածությունների, հանցանքների, խախտումների եւ մեղքերի համար վճարելու ժամանակը։
Հերթով, կարգով, օրենքով»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը