ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը հայտնեց, որ ամբողջությամբ փոխվել է պետական տուրքերի համակարգը։
«Պետական տուրքից ազատվում են հետևյալ կատեգորիայի անձինք՝ կենսաթոշակառուները, առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցողները, անապահով ընտանիքների անդամների և ռազմական գործողությունների մասնակիցներին, կամ ռազմական գործողություններում զոհված քաղաքացիների հարազատները (ամուսին, զավակ, ծնող)»,- ներկայացրեց նա։
Վահե Դանիելյանը տեղեկացրեց նաև, որ ՔԿԱԳ-ից ցանկացած տեղեկանք ստանալու համար առհասարակ պետական տուրք չի գանձվի։
Նա հիշեցրեց, որ նախկինում տեղեկանք ստանալու համար 2000 դրամ գումար էր գանձվում։ Ամուսնությունը գրանցելու համար ևս այլևս գումար չի գանձվի։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը