02 08 2021

Պետությունը ոչինչ չարեց, որ Բաքվում գերիներ չունենանք. Աննա Գրիգորյան



«Այսօր ձեր լուռ համաձայնության ներքո Բաքվում 20 տարվա ազատազրկման դատապարտվեցին ևս երկու հայ ռազմագերիներ, որոնցից  մեկը ի դեպ Ալյոշա Խոսրովյանը իմ համաքաղաքացին է, նա կապանցի է, ունի փոքր երեխա: Պետության ուղղիղ պարտականությունն էր անել ամեն բան, որ Բաքվում այսօր չունենայինք գերիներ, բայց պետությունը որևէ քայլ չի ձեռնարկել այս ուղղությամբ»,-այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը: Նա իր խոսքում անդրադարձ կատարեց նաև Սյունիքից կալանավորված համայնքապետերին, որոնք պատգամավորի խոսքով պատանդ են ու հայտարարեց, որ ընդդիմադիրները  հասնելու են նրան, որ վերջիններիս նկատմամբ քաղաքական հետապնդումները դադարեցվեն:

Պատգամավորը հիշեցրեց իշխանական պատգամավորներին այն զավեշտալի իրավիճակները, երբ ինքը անգամ պատգամավորի կարգավիճակով չի կարողացել տեսակցել սյունեցի համայնքապետերին։ Ասում է՝ թույլ չեն տվել, ըստ նրա կա հստակ հրաման, որով արգելվում է նույնիսկ պատգամավորին տեսակցել նրանց.

«Ինչի՞ց է այսքան վախենում իշխանությունը, մենք ստորագրահավաք էինք իրականացնում՝ ի պաշտպանություն Սյունիքի կալանավորված համայնքապետերի և ընդամենը մեկ ստորագրահավաքից հետո գործընթացը կասեցվեց: Փաստորեն,մեր տղաների ընդամենը նկարները խուճապ է առաջացնում, նույնիսկ նկարը տեսնելը մարդկանց մոտ անհասկանալի զգացողություններ է առաջացնում »,-ասաց Գրիգորյանը:
Արծվիկ Մինասյանն էլ պատասխանեց, թե իշխանությունը վախենում է հայի արժանապատիվ տեսակից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ