«Ես միշտ խուսափել եմ բանակի, նրա մարտավարական գործողությունների, սպառազինության, ռազմական տեխնիկայի վերաբերյալ հրապարակային տեղեկություններ տալ հանրությանը։ Եվ այսօր էլ առիթից օգտվելով այս ամբիոնից կոչ եմ անում մեր գործընկերներին, հատկապես զինվորականներին, որպեսզի զերծ մնան այդպիսի գանահատականներից»։ Խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյան՝ պատասխանելով «Համահայկական ազգային պետականություն» կուսակցության ղեկավար Արթուր Վարդանյանի հարցին, թե ինչ գնահատական կտա 44-օրյա պատերազմում տեղի ունեցածին։
«Գնահատականը մեկն է, որ ամբողջ ներուժը, բանակցային և անվտանագային ներուժը քայքայվեց, իսկ պատերազմի պարտության պատճառը պետական կառավարման, նաև որոշ տեղերում ռազմական մարտավարական կառավարման բացթողումների հետևանք է»։
Ավելին՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը