Պատերազմի հետևանքներից է այն ծանր իրողությունը, որ Հայաստանում հասարակության մոտ կա լրջագույն անվստահություն պետական պաշտոնական մարմինների տարածած տեղեկատվության, պաշտոնական խոսքի նկատմամբ: Այս մասին «Հայկական օրակարգ» հետպատերազմյան անելիքներ թեմայով քննարկման ժամանակ ասաց «Հայաստանի ժուռնալիստների միության» նախագահ Սաթիկ Սեյրանյանը։
«Պետությունն, իշխանություններն ամեն օր խաբում էին մարդկանց, և նրանք նոյեմբերի 10-ից հետո արթնացան բոլորովին այլ իրականությունում։ Պաշտոնական տեղեկատվության առանձին ներկայացուցիչներ, պաշտոնյաներ սոցցանցերում կամ այլ հարթակներում խոսում էին Գետաշենը գրավելու մասին, բայց մարդիկ արթնացան և տեսան, որ Շուշին և Հադրութն են հանձնել», - ասաց Սաթիկ Սեյրանյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը