09 03 2022

Հարցը չհասկացա, երևի ավելի շատ քոմենթ էր․ փոխնախարարը՝ Թադևոս Ավետիսյանին



Ազգային ժողովը քննարկում է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։ Հիմնական զեկուցող  ԱՆ փոխնախարար Լենա Նանուշյանը, նշեց, որ  վերջին շրջանում Հայաստանում ի հայտ են եկել ծխախոտային նոր արտադրատեսակներ, որոնք պարունակում են նիկոտին, սակայն լուծույթի գոլորշիացմամբ չեն աշխատում։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը ԱՆ փոխնախարարից հետաքրքրվեց, որ  եթե  իր խոսքում ասում է , մասնագետների հետ քննարկել  են , հետևաբար՝  կա՞ արդյոք  մեզ մոտ  որևէ մասնագետ, որը սիգարետներից կամ դրանց փոխարինիչներից լավ հասկանում է  ևա յդ ձևակերպումները տալիս է․

«Տիկին Նանուշյան,  վաղը կարող է գիտությունը զարգանա , գազային նյութերից մի բան ստեղծեն, սրան է վերաբերվում  այդ հրատապությունը,  հստակ ձևակերպումն ենք տալիս և հարցը վերջան ում է»։

«Հարցը չհասկացա, երևի ավելի շատ քոմենթ էր․ որ ասում եք մասնագետների հետ, էկոնոմիկայի նախարարության մասնագետների հետ ենք քննարկել , իրենց կողմից է առաջարկը եղել , որ շուկայում ի հայտ է եկել նոր արտադրատեսակ,  որը օրենքի շրջանակներից դուրս  է մնացել և իրենց հետ միասին լրամշակված նախագիծ ենք ներկայացրել»,-ասաց Փոխնախարարը։

«Համոզվա՞ծ եք,  որ էնպիսի ձևակերպում եք տվել, որ 5 ամիսը մեկ մի նոր արտադրատեսակ  ի հայտ չի գալու  և մենք նորից չենք քննարկելու, որ էնպես անենք էս մեկն էլ չսողոսկի և այլն։ Կարելի է մի ընդհանրական լուծում բերել և վերջացնել․ սա է խնդիրը»,-ասաց Թադևոս Ավետիսյանը։

Մանրամսն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ