ՔՊ-ական պատգամավորները և կառավարությունը դեմ արտահայտվեցին ՀՀ տարածքային ամբողջականության դեմ հայտարարությունները քրեականացնելու «Հայաստան» խմբակցության նախագծին։
Նշենք, որ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր Արամ Վարդևանյան, Իշխան Սաղաթելյանի և Աղվան Վարդանյանի հեղինակած Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը:
Ըստ նախագծի առաջարկվում է Քրեական օրենսգրքով սահմանել քրեական պատասխանատվության նոր հանցակազմի օբյեկտը՝ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ ուղղված հրապարակային արտահայտությունները և դրանք հրապարակայնորեն արդարացնելը և քարոզելը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը