Հայաստանի կառավարությունը մարտի 29-ի նիստում փոփոխություն արեց դեռևս հունվարի 11-ին ընդունած՝ «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» օրենքում:
Օրենքով սահմանվել է դրույթ համաձայն որի աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման արգելքը չի տարածվում այն տրանսպորտային միջոցների վրա, որոնց ձեռք բերման համար վճարումները կատարվել են մինչև 2018 թվականի հունվարի 25-ը:
Հաշվի առնելով այն, առաջարկվում է աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների հաշվառման և շահագործման արգելքը չտարածել այն աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների վրա, որոնց ձեռք բերման համար վճարումները կատարվել են մինչև 2018 թվականի հունվարի 25-ը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը