Համաձայն ՀՀ միգրացիոն պետական գործակալության, 2017 թվականին 230 հազար մարդ է Հայաստանից ՌԴ գնացել աշխատանքային նպատակով, 2016 թվականին՝ 209 հազար, 2015-ին՝ 264 հազար մարդ:
Միաժամանակ, ռուսական «Տուրստատ» վերլուծական գործակալությունը հրապարակել է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիներն առաջատարն են համարվում 2017 թվականին Ռուսաստան կատարած ուղևորությունների առումով: Երկրների առաջին տասնյակում են հայտնվել Ուկրաինան (8.7 մլն այց), Ղազախստանը (3.5 մլն), Չինաստանը (1.5 մլն), Ֆինլանդիան (1 մլն), Ադրբեջանը (876.000), Լեհաստանը (714.000), Հայաստանը (584.000), Գերմանիան (580.000), Մոլդովան (519.000) և Աբխազիան (432.000): Եթե 584 հազարից հանում ենք աշխատանքային նպատակներով մեկնածները, այն է՝ 230 հազարը, նշանակում է, որ զուտ զբոսաշրջային նպատակով ոչ թե 7-րդ տեղում է Հայաստանը գտնվում , այլ՝ երկրորդ տասնյակում՝ 350 հազար ցուցանիշով:
Ի դեպ, ըստ նույն կայքի՝ 2017թ. ընթացքում Ռուսաստանից Հայաստան ուղևորությունների թիվը մեկ տարում ավելացել է 28%-ով: Ընդհանուր առմամբ, նախորդ տարի Ռուսաստանից Հայաստան է եկել 368.000 մարդ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը