09 03 2020

Եվ սա վարչապետն ասում է տնակում ապրող գյուղացուն․ Գևորգ Պետրոսյան

Եվ սա վարչապետն ասում է տնակում ապրող գյուղացուն․ Գևորգ Պետրոսյան

Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շաբաթվա խորհուրդը…

«Ձեռդ, ոտդ տեղը առողջ տղա ես, գնա մի հատ բան մտածի, աշխատի, տուն ստեղծի…»…

Եվ սա ասվում է տնակում ապրող գյուղացուն… Դե պարզ ա, ակնարկն ուղղված է նաև գիտնականին, մանկավարժին, արվեստագետին ու այդպես շարունակ…

Ի՞նչ անի խեղճ տղան, ով, հավանաբար, չէր իմանում, որ աղքատությունը պետք է հաղթահարել սեփական գլխում:

Դե իսկ (իրեն սոցիալական հռչակող պետության) կառավարության դերն էլ ոչ թե քաղաքացուն աշխատանքով ապահովելն է, այլ նրա գլխում աղքատությունը հաղթահարելու գաղափարը սերմանելն ու զարգացնելն է»…

Բա հիմա ո՞նց չասես՝ «էտ Ամենայն Հայոց անբան դատավորն ու մի քանի անբան նախարարներն ի՞նչ են արել և անում, որ վայելում են կյանքի թանկ վայելքները»…

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ